211652_close_icon
views-count16390 դիտում article-date 21:34 02-02-2016

Mercedes-ի վարորդը ասում էր. «Արգելապատնեշը չլիներ` ձնաբքի պատճառով գլորվելու էի ձորը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240կմ հատվածում Mercedes մակնիշի 34 RT 760 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ուժեղ ձնաբքի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հարվածել երկաթբետոնե արգելապատնեշին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդը ասում էր. «Ճանապարհը բաց էր, ոչ մի խոչընդոտ չկար, ուղղակի ուժեղ քամին մեքենան ընենց ուժեղ տարավ-բերեց, որ չկարողացա կառավարել ու եթե երկաթբետոնե արգելապատնեշը չլիներ` գլորվելու էի ձորը»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր