Արայի ամառանոցների հարյուրավոր բնակիչներ դիմում են Նիկոլ Փաշինյանին. «խնդրում ենք՝ մեզ փրկեք 4-5 կմ անբարեկարգ ճանապարհից, որի պատճառով շտապօգնության ու հրշեջ մեքենաները դժվարությամբ են հասնում կանչի վայր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Վերջին օրերին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսել է Եղվարդ-Զորավան-Արայի գյուղ-Բուժական մի քանի կիլոմետրանոց ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվել այդ բնակավայրերում ապրողների և նշված ճանապարհով երթևեկող վարորդների կողմից, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին, որ վերջապես ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ճանապարհը հիմնանորոգվում է, այլ ոչ թե կատարվում են փոսալցման աշխատանքներ։
Այսօր՝ հուլիսի 26-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Արայի ամառանոցների հարյուրավոր բնակիչներ հույսով և հավատով սպասում են, որ իրենց ճանապարհը, որը մոտ 4-5 կմ է, նույնպես կհիմնանորոգվի, և իրենք կփրկվեն ոչ միայն փոշուց, այլև անձրևային եղանակի ցեխից, ձմռանն էլ՝ մերկասառույց ճանապարհից, և, որ ամենակարևորն է, երբ ամառանոցներում հիվանդի համար կանչ տան, շտապօգնությունը բուժառուին կհասնի շատ արագ, արտակարգ իրավիճակների դեպքում էլ՝ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30-40 տարի է այս ճանապարհը որակյալ ասֆալտի երես չի տեսել։ Հիմա, երբ տեսնում ենք, թե կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում Հայաստանում, վերջերս նաև մեր և Կոտայքի մարզում, ուզում ենք խնդրանքով դիմել, թեպետ շատ ենք դիմել, որպեսզի մեր ճանապարհն էլ, որը հազիվ 5 կմ է, հիմնանորոգեն։
Հաստատ այդ ճանապարհի հիմնանորոգման արդյունքում գյուղում, Արայի ամառանոցներում, շարժն էլ ավելի կավելանա։ Խնդրում ենք, որպեսզի մեր հարյուրավոր բնակիչների պահանջը կառավարությունը չանտեսի։ Ճիշտ է, անցյալ տարի խորդուբորդ որոշ հատվածներում մարդաբոյ փոսերը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը կարգի բերեց, բայց մի թեթև անձրևից նորից այդ փոսերն էլ ավելի են խորանում ու ավելանում, դրա համար դիմում ենք վարչապետ Ն. Փաշինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ մեր խնդրանքը կյանքի կոչելու համար»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը հուլիսի 2-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արայի գյուղի ամառանոցների 3-4 կմ-անոց ճանապարհի ոչ բարվոք վիճակի մասին:
Ճանապարհը լի էր մարդաբոյ փոսերով, նույնիսկ 2 հատվածներում կար փլուզման վտանգ, որը շահագործվում էր իբրև կամուրջ:
Արայի գյուղի ամառանոցների մեծ թվով բնակիչներ խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանին, խնդրելով, որ հնարավորության սահմաններում ճանապարհը վերանորոգվի, քանի որ այդ փոսերի պատճառով նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաները մի քանի անգամ չեն կարողացել մոտենալ բուժառուին:
Հրապարակումից օրեր անց Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ ժամանել էր Արայի ամառանոցներ, տեղում ծանոթացել էր խնդրին և հանդիպել մոտ 100 բնակչի, որի ժամանակ քաղաքապետը խոստացել էր, որ հնարավորության սահմաններում ինքը ամեն ինչ կանի, որպեսզի մասամբ ճանապարհը դառնա անցանելի, առաջին իսկ գործը նախ ճանապարհի լայնացումն էր, ապա փոսալցումը, որից հետո ասֆալտապատումը Կառավարության օժանդակությամբ կարվեր:
Ապարանի քաղաքապետի հանձնարարականով՝ հատուկ տեխնիկաներով սկսվել էին ճանապարհի լայնացման ու փոսալցման աշխատանքները և առաջիկայում միջոցներ էր ձեռք առնվելու, որպեսզի կատարվեր ասֆալտապատում:
30 տարի պատուհաս դարձած ճանապարհը, կարծես թե, նոր շունչ էր ստանում և դա առաջին հերթին Ապարանի քաղաքապետ Կ. Եղիազարյանի շնորհիվ, ով հերթական անգամ գործով ապացուցեց, որ ինքը թասիբով ապարանցի է, որ իր խոսքը գործ է ու նա կանգնած է ժողովրդի թիկունքին:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի