211652_close_icon
views-count8827 դիտում article-date 23:12 02-02-2016

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում Քասախ գյուղում կանխվել է տների խոշոր հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 2-ին, հրդեհ է բռնկվել Քասախ գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով, որտեղ հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ 1 բարդության աստիճան, այնուհետև ժամանել է թիվ 15 հատուկ հրժեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի և օպերատիվ խմբի աշխատակիցները` Գարեգին Հակոբյանի և Գարի Արմաղանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գյուղի Մկրտչյան փողոցի 18 տանը, որը պատկանում է Արտաշես Ստեփանյանին: Հրշեջների աշխատանքներըը տեղում ղեկավարում էին թիվ 7 ՀՓՋ-ի հրամանատար Պետրոսյանը և թիվ 15 ՀՓՋ-ի հրամանատար Դավթյանը: Ֆոտոլրագորղը հայտնում է, որ հրդեհի արդյունքում այրվել է 1-ին հարկի սենյակը, 2-րդ հարկի 20 քմ տարածք, որտեղ եղել են պահեստավորած պոլիէթիլենային տոպրակի պարկեր: Եթե հրշեջները օպերատիվ չգործեին` ապա հրդեհը ավելի խոշոր մասշտաբներ կունենար: Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր