211652_close_icon
views-count1654 դիտում article-date 11:35 03-03-2016

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության հրթիռներ է փորձարկել

Հյուսիսային Կորեան մի քանի փոքր հեռահարության հրթիռներ է փորձարկել, որոնք ընկել են Ճապոնական ծովը: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը: BBC-ի փոխանցմամբ՝ հրթիռների փորձարկումից կարճ ժամանակ առաջ ՄԱԿ ԱԽ-ն բանաձև էր ընդունել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ՝ որպես պատասխան Փխենյանի կողմից իրականացված միջուկային փորձարկամն: Բանաձևը սահմանափակում է նշված երկրից մի քանի թանկարժեք մետաղների արտահանումը: Բացի այդ, Հյուսիսային կորեայի մի քանի քաղաքացիների անուններ հայտնվել են «սև ցուցակում»:

Նմանատիպ նյութեր