Կոալիցիան ՀՅԴ-ի համար խոստանում է «բերքառատ» լինել նաև կոչումների առումով. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դաշնակների համար խոստանում է «բերքառատ» լինել. բանն այն է, որ բացի պաշտոններից, դաշնակները նաև կոչումներ են ստանում: Սերժ Սարգսյանը, օրինակ, մարտի 1-ին դիվանագիտական աստիճաններ է շնորհել արտաքին քաղաքականության ոլորտում աշխատող մի շարք պաշտոնյաների:
Եվ ահա, դիվանագիտական կոչում է տրվել նաև ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանին, որ հիմա Սանկտ Պետերբուրգում աշխատում է որպես ՀՀ գլխավոր հյուպատոս: Կարապետյանին տրվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: