Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքի վրա. տեսանյութ
Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել 2 ահաբեկիչ կանանց հայտնաբերելու ուղղությամբ, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը:
Հայտնի է դարձել, որ ահաբեկիչ կանայք այսօր նռնակ են նետել Բայրամփաշա թաղամասի ոստիկանության բաժանմունքներից մեկի վրա և թաքնվել, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել: Կանանցից մեկը վիրավոր է:
Նրանց ինքնությունը պարզված չէ: