211652_close_icon
views-count34489 դիտում article-date 16:01 03-03-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում BMW-ի և Opel-ի բախումից. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Հակոբ Հակոբյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 4-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Գագիկ Մկրտչյանի վարած BMW մակնիշի 34 AA 955 համարանիշի և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Աբելյանի վարած Opel Vectra մակնիշի 34 ZF 307 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Հ. Աբելյանը և նրա ուղևորուհի, Աբովյան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում Opel-ի վարորդ Հ. Աբելյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Մուլտի Գրուպ» ընկերությունում: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր