211652_close_icon
views-count4578 դիտում article-date 18:38 28-07-2026

Նուռնուսից դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող ճանապարհին խմելու ջրի խողովակի վթարի պատճառով ջուրը շարունակում է կորել. պատասխանատուները բավարարվել են միայն նախազգուշացնող հայտարարություն փակցնելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հուլիսի 22-ին ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել Կոտայքի մարզի Նուռնուսից դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում խմելու ջրի տոննաներով կորստի մասին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 28-ին, տեղում փորձեցինք պարզել, արդյոք պատկան մարմինները հետևություն են արել ու աշխատանքներ իրականացրել, թե ոչ, սակայն նկատեցինք, որ պատի 2 կողմերում A4 ֆորմատի թղթի վրա համակարգչով գրած մի դարակազմիկ զգուշացում էին փակցրել, որտեղ գրված է. «Տեղեկացնում ենք, որ այս ջուրը վարակազերծված չէ, այդ իսկ պատճառով պիտանի չէ խմելու համար»։

Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ հրապարակման հաջորդ օրը ինչ-որ աշխատակիցներ էին ժամանել, ովքեր պիտի գործ անեին։ Թե արդյոք «Վեոլիա Ջուր»-ն էր, Ջրային պետական կոմիտեն, թե այլ գերատեսչությունից էին, չգիտեն, բայց որ ջրի կորուստը շարունակվում է, դա ակնհայտ է։ Միակ տարբերությունն այն է, որ այսօր ջուրն այդքան էլ վարար չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը տևական ժամանակ Կոտայքի մարզի թիվ 1 քննարկվող թեման վերաբերվում էր Բյուրեղավան քաղաքի սպասարկվող ջրի որակի պատճառով թունավորման դեպքերին, և մեծամասնությունը այն համոզմանն էր, որ պատճառը «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի որակն էր, ինչը քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների մոտ առաջացրել էր թունավորումներ, փսխումներ, ինչի հետևանքով հիվանդանոցներում բուժումներ էին ստանում թունավորվածների մի մասը։

Բյուրեղավանից դեպի Նուռնուս և Նուռնուսի ամառանոցներ տանող ճանապարհին, ըստ SHAMSHYAN.com-ին ահազանգած մեծ թվով բնակիչների, 3-4 օր էր խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս էր գալիս ինչ-որ բազալտե պատնեշի արանքից ու կորում էր։

Բնակիչները նշում էին, որ այդ մասին արդեն չէին էլ ուզում «Վեոլիա Ջուր» ընկերությանը ասել, քանի որ, ինչպես իրենք էին ասում, ասած-չասած՝ ոչ մի օգուտ։ Նույնիսկ, ըստ բնակիչների, «Վեոլիա Ջուրը» չէր բարեհաճում այդ խմելու ջրի կորստի դեմն առնել։

Կոտայքի մարզում, այդ թվում՝ Բյուրեղավան քաղաքից դեպի Նուռնուս և Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածներում, մարդիկ օրերով խմելու ջուր չէին ստանում, իսկ ջուրը 3-4 օր էր կորում էր, և պատասխանատուները ցուցաբերում էին քար անտարբերություն՝ վթարը վերականգնելու համար։

Հետաքրքիր էր այդ 3-4 օրվա ընթացքում քանի տոննա խմելու ջուր էր կորել, և ումից էին այդ կորած ջրի գումարը հանելու։ Իհարկե՝ սպառողներից։ Իսկ եթե սպառողը մի լիտր ջուր տանի, կսարքեին ազգի դավաճան։

Պետք էր հրատապ այդ խնդրին միջամտեր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դիմեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի խնդիրը լուծվեր իրենց միջամտությամբ, թե չէ «Վեոլիա Ջրի» քեֆը երբ տար, այդ ժամանակ էլ կբարեհաճեր ու ջրի կորստի դեմը կառներ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր