211652_close_icon
views-count2766 դիտում article-date 20:02 03-03-2016

Մահացել է հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում այսօր` մարտի 3-ին, 77 տարեկանում մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ, խորհրդային տարիներին հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան։ Դերասանուհին գտնվում էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ հայտնվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Դերասանուհին հոսպիտալացվել էր փետրվարի 27-ին սրտի կաթված ախտորոշմամբ: Նրա տաղանդը բացահայտվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը», «12 աթոռ», «Պոկրովյան դարպասներ», «Այս ուրախ մոլորակը», «Կտոր մը երկինք» և այլն: Կրաչկովսկայան նկարահանվել է մոտ 100 ֆիլմերում:

Նմանատիպ նյութեր