«Дискотека Авария» խմբի մենակատար Ալեքսեյ Սեռովին թալանել են
«Дискотека Авария» խմբի մենակատար Ալեքսեյ Սեռովին թալանել են:
Կողոպուը տեղի է ունեցել մարտի 3-ին, կեսօրին մոտ` Մոսկվայում:
Երգչի խոսքերով նա մեքենայից բացակայել է մոտ 20 րոպե, երբ վերադարձել է, հայտնաբերել է, որ մեքենայի ապակին կոտրած է, իսկ հետևի նստատեղից բացակայում է իր պայուսակը:
Սեռովին ավելի շատ վշտացրել է այն փաստը, որ պայուսակում իր անձնագիրն է եղել և այլ փաստաթղթեր:
Նա խոստացել է փաստաթղթերը վերադարձնողին 100 հազար ռուբլի պարգևատրում: