211652_close_icon
views-count1365 դիտում article-date 21:06 03-03-2016

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին: Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենսդիր մարմիններում:

Նմանատիպ նյութեր