211652_close_icon
views-count20318 դիտում article-date 11:37 04-04-2016

Թշնամու գնդակից զոհված հաջորդ առյուծ-զինվորը 26-ամյա Սասունն է, ով ընտանիքի միակ տղան էր

Արցախում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհված պայմանագրային զինծառայողներից մեկն էլ 26-ամյա Սասուն Մկրտչյանն է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նա նույնպես Արագածոտնի մարզից է: Սասունն ընտանիքի միակ տղան է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով դիմել է հարձակողական գործողությունների, սակայն կորուստներ տալով հետ է շպրտվում: Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս զինվորի լուսանկարը և գրառել. «Ցավում ենք ու հպարտանում այս առյուծի սխրանքով…»:

Նմանատիպ նյութեր