211652_close_icon
views-count5164 դիտում article-date 19:29 04-04-2016

Հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը. ստեղծել է օպերատիվ շտաբ

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577) : Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ և հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու և սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետևյալ տվյալներով` ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30 Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին՝ [b]ՀՀ դրամով.[/b] Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Հաշվի համարը` 22300612211100 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, [b]ԱՄՆ դոլարով.[/b] Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Հաշվի համարը` 22300110153200 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին՝ ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու և նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր