Կառլ-Հայնց Ռումենիգե. «Բավարիան» խաղեր չի տա Լևանդովսկիի գործակալի հետ
«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Ցեզարի Կուխարսկիի խոսքերը, որը չէր բացառել, որ լեհ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Ես պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տալիս: «Բավարիան» գործակալների հետ կապված խաղերի չի մասնակցում:
Ուշադրություն դարձրեք Լևանդովսկիի պայմանագրի ժամկետին: Այն մեզ թույլ է տալիս հանգիստ նայել ապագային», ասել է Ռումենիգեն:
Նշենք, որ ֆուտբոլիստի և մյունխենյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. ամառը: