Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզում էր. նա անակնկալ այցելեց նաև Թումանյան գյուղի մանկապարտեզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դեբեդ համայնքում, որտեղ Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է SMART կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին:
Տեղեկացվել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ֆինանսավորմամբ ՏՏ կենտրոնի կառուցման նպատակով ներդրվելու է ավելի քան 3 մլն դոլար: Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխենոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:
Կառավարության ղեկավարն այնուհետև ուղևորվել է Թումանյան համայնք: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է համայնքների խոշորացման ծրագրի արդյունքներին:
Մասնավորապես, զեկուցվել է, որ Թումանյանում արդեն իսկ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքները՝ համայնքին միացած մյուս համայնքների բնակչությանը լավագույնս սպասարկելու նպատակով:
Նշվել է, որ Թումանյանի ավագանիում ընդգրկված են քաղաքի բոլոր շրջանները ներկայացնող անդամներ. համատեղ ուժերով աշխատանքներ են տարվում համայնքում առկա խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի