Առաջին անգամ «Միսս ԱՄՆ»-ի տիտղոսին է արժանացել բանակի սպան
ԱՄՆ-ում անցկացված 65-րդ ամենամյա գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 26-ամյա սևամորթ Դեշոնա Բարբերը:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ գեղեցկության մրցույթում հաղթում է զինվորկանը: Բարբերը Վաշինգտոն քաղաքից է, ամերիկյան բանակի սպա:
«Որպես կին, ով ծառայում է ԱՄՆ-ի բանակում, կաշում եմ, որ պակաս դիմացկուն չենք, քան տղամարդիկ: Սեռը չի սահմանափակում մեր հնարավորությունները Միացյալ Նահանգներում»,-ասել է նա՝ պատասխանելով զինված ուժերում կնոջ հեռանկարների մասին հարցին:
Վերջինս նշել է, որ մտադիր է երկարաժամկետ արձակուրդ վերցնել, որպեսզի կարողանա իրագորշել բոլոր այն պարըավորությունները, որոնք ստանձնել է գեղեկցության մրցույթում հաղթելու արդյունքում: