Եվա Կարնեյրոն հրաժարվել է 1,2 մլն ֆունտի դիմաց հաշտվել «Չելսիի» հետ
Լոնդոնում շարունակվում է դատաքննությունը «Չելսիի» և թիմի նախկին բժիշկ Եվա Կարնեյրոյի միջև:
Հիշեցնենք, որ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2015թ. օգոստոսին, «Սուոնսիի» հետ ԱՊԼ-ի 1-ին տուրի խաղում (2:2), վիրավորել էր 36-ամյա իսպանուհուն, որից հետո բժշկուհուն ժամանակավորապես հեռացրել էին թիմի հետ աշխատանքից:Ավելի ուշ Կարնեյրոն լքելով ակումբը` պահանջել էր, որ Մոուրինյոն հրապարակավ ներողություն խնդրի:
«Չելսին» Կարնեյրոյին առաջարկել էր հաշտեցման համաձայնագիր կնքել և փոխհատուցում տալ 1,2 մլն ֆունտի չափով, սակայն վերջին հրաժարվել է:
Այս տարվա մարտին Կարնեյրոն հեռացել է ֆուտբոլից և այժմ աշխատում է Ջիբրալթարի կլինիկաներից մեկում: