Ամերիկյան «Porter» հրթիռային ականակիր նավը Սև ծով է մտել
Twitter սոցիալական կայքում USS Porter DDG 78 հրթիռային ականակիր նավի լուսանկարներ են հրապարակվել, որոնք արվել են Սև ծովի Բոսֆոր նեղուցի մոտ: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Համացանցի օգտատերերը նշել են մեկնաբանություններում, որ ականակիր նավի վրա տեղադրված է զենիթային հակաօդային համակարգ, որը նպատակաուղղված է պաշտպանելու օդային հարվածներից:
Նշենք, որ ամերիկյան USS Porter DDG 78 հրթիռային ականակիր նավը Սև ծով է մտել հուլիսի 6-ին՝ ՆԱՏՕ-ի « Atlantic Resolve» խորագրով զորավարժություններին մասնակցելու նպատակով: