211652_close_icon
views-count2327 դիտում article-date 09:35 07-07-2016

Ուկրաինան ավելի, քան որևէ երկիր հավատում է Եվրամիությանը. Պ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը դաշինքի ներսում հավատքի ճգնաժամ ցույց տվեց, սակայն Ուկրաինան շարունակում է հավատալ ԵՄ-ին ավելի, քան որևիցե այլ երկիր, հաղորդում է BBC-ն: «Եվրոպայի որևէ այլ տեղում չեք տեսնի այնպիսի հավատ ԵՄ-ի նկատմամբ, քան Ուկրաինայում և ոչ միայն նրա համար, որ մենք չգիտենք Եվրամիության թերությունների մասին, այլ նրա համար, որ չափազանց լավ գիտենք այլընտրանքները»,-Politicoին տված հարցազրույցում ասել է նա: Պորոշենկոյի խոսքով՝ նրանք, ովքեր չեն ցանկանում դուրս գալ ԵՄ-ից, ոչ թե երազողներ են, այլ մարդիկ, ովքեր ձգտում են ավելի մեծ իշխանության և առավել փոքր պատասխանատվության, իսկ Ուկրաինան ընտրել է եվրոպական ուղին և բախվում է չհիմնավորված ագրեսիայի:

Նմանատիպ նյութեր