Եվրախորհրդարանը հաստատել է Վրաստանի ու Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմը
Եվրախորհրդարանի՝ արտաքին արցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Ուկրաինայի ու Վրաստանի հետ Եվրամիության առանց վիզայի ռեժիմը, հաղորդել է «112 Украина» հեռուստաալիքը՝ հղում անելով Եվրախորհրդարանի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինան եվրամայդանից հետո մեծ քայլ է արել առաջ՝ դեպի եվրոպական ուղին: Նա պայքարել է եվրոպական ընտրության և եվրոպական արժեքների համար: Անվիճելիորեն, բարեհաջող կատարել է բոլոր այն կատեգորիաները, որոնք անհրաժեշտ են արագորեն առանց վիզայի ռեժիմի անցնելու համար»,-հայտարարել է հանձնաժողովի՝ Ուկրաինայի հարցերով զեկուցող Յացեկ Սարիուշ-Վոլսկին: