Մեքսիկայում փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով 40 մարդ է զոհվել
Մեքսիկայի մի շարք նահանգներում մոլեգնող «Էրլ» արևադարձային փոթորիկը դարձել է 39 մարդու մահվան պատճառ: Այս մասին հայտնում է Риа Новсоти-ն:
Մահվան դեպքերը գրանցվել են Պուեբլա և Վերակրուս նահանգներում, որտեղ բնակիչները մահացել են փոթորկի հետևանքով առաջացած սողանքների պատճառով: Զոհերից 15-ը անչափահաս երեխաներ են:
Նշվում է նաև, որ մի շարք նահանգներում ավելի քան 45 հազար մարդ զրկված է էլեկտրաէներգիայից: