Պակիստանում ահաբեկչական պայթյունի զոհ է դարձել 40 մարդ
Պակիստանի Բելուջիստան նահանգում գտնվող հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 40 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պայթյունի պահին դահլիճում, որտեղ ընթանում էր փաստաբանների միության ղեկավարներից մեկի հոգեհհանգստի արարոությունը՝ 50 մարդ է եղել:
Զոհերի մեծ մասը կազմում են փաստաբաններ, լրագրողներ:
Այս պահին պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։