Թուրքիայի իշխանությունները հետախուզում են հայտարարել 200-ից ավելի քաղաքացիների նկատմամբ
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ պետական հեղաշրջման մեջ կասկածվող 200-ից ավելի քաղաքացի է հետախուզվում, փոխանցում է BBC-ն։
Նրա խոսքով՝ հետախուզման մեջ են գտնվում 186 զինվորականներ, ներառյալ գեներալներ և 30 ժանդարմներ։ Ձերբակալվածների թվում կա 10 օտարերկրացի։ Քուրթուլմուշը, սական, վերջիններիս ազգային պատկանելությունը չի հայտնել։
Հիշեցնենք, որ գործով ձերբակալվել է շուրջ 36 հազար մարդ։ Երկրում 3 ամսով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ դրություն է հայտարարել։