Պուտինին վստահում է ռուսների 78 տոկոսը. հարցում
Յուրի Լևադի անվան վերլուծական կենտրոնը հերթական սոցհարցումն է անցկացրել Ռուսաստանի բնակչության շրջանում։
Հարցումներն անցկացվել են հուլիսի 22-25-ը, երկրի 48 մարզերի 137 բնակավայրերում։
Արդյունքները ցույց են տվել հետևյալ պատկերը. Պուտինին վստահում է ռուսների 78 տոկոսը, չի վստահում 18 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 5 տոկոսը։ 14 տոկոսը գոհ է Պուտինի մարտավարական ունակություններից։