ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս օդանավերում չօգտվել Samsung Galaxy Note 7-ից
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը նախազգուշացրել է, որ օդանավում գտնվելիս զերծ պետք է մնալ Samsung Galaxy Note 7-ից օգտվելուց։ Պատճառը սմարթֆոնի մարտկոցի հետ կապված խնդիրն է։
Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնը պահպանելու համար օդանավում թռիչքի ժամանակ չանջատել և չմիացնել այն, ինչպես նաև այն չուղարկել բեռնախցիկ, քանի որ դեպքեր են արձանագրվել, երբ թռիչքի ժամանակ սմարթֆոնը լիցքավորելու ժամանակ պայթել է կամ սկսել այրվել։
Սմարթֆոնների վաճառքը դադարեցվել էր սեպտեմբերի 2-ին՝ կապված մարտկոցների հետ առաջացած խնդիրների հետ։ Վաճառված յուրաքանչյուր 1 մլն-ից 24-ը, պարզվել է, անորակ են։ Իսկ ավստրալական Qantas, Jetstar, Virgin Australia, Tiger Airways ավիաընկերությունները կտրականապես են արգելել օդանավերում Galaxy Note 7-ի օգտագործումը։