Ֆրանսիայում ձերբակալել են ահաբեկչություն պատրաստող 3 կանանց
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 կանանց, ովքեր ամենայն հավանականությամբ ահաբեկչություն էին նախապատրաստում առաջիկայում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը։
«Ձերբակալված կանայք 19, 23 և 39 տարեկան են, տարված են ծայրահեղականությամբ»,-մեջբերում է France Press-ը Կազնևի խոսքը։
Գործողությունն իրականացվել է 2 օր առաջ Փարիզի Սուրբ Տիրամոր տաճարի դարպասի մոտ կայանված բեռնատարի խցիկում հայտնաբերված գազի բալոնի գործի հետաքննության շրջանակում, իսկ ձերբակալված կանանցից մեկը նշված բեռնատարի տիրոջ դուստրն է։