ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդները քննարկել են Փհենյանի միջուկային փորձարկումը
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեան հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել, որը, մասնագետների գնահատմամբ, ամենահզորն է նախորդ 4 փորձարկումներից, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ճապոնիայի վարչապետ Ինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Kiodo գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի նախագահը հաստատել է Ճապոնիայի անվտանգությա ապահովման հարցում իր որդեգրած դիրքորոշումը և համաձայնել անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կորեայի դեմ միջոցառումներ ձեռնարկել՝ ընդհուպ մինչև նոր ու ավելի խիստ պատժամիջոցներ։
Հիշեցնենք, որ նոր միջուկային փորձարկումը 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է առաջացրել այդ երկրում։