Մոսկվան լրջագույնս մտահոգված է Փհենյանի միջուկային փորձարկմամբ. Ս. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հյուսիային Կորեայի կողմից այսօր իրականացված միջուկային փորձարկումը՝ հայտարարելով, որ Մոսկվային փաստը բավականին մտահոգել է, փոխանցում է rosbalt.ru-ն։
«Մենք լրջորեն մռահոգված ենք այդ փորձարկմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պետք է արագորեն իրագործվի»,-մեջբերում է Tass գործակալությունը Լավրովի խոսքը։
Նշենք, որ Փհենյանն արդեն պաշտոնապես հայտարարել է իր կողմից կատարված միջուկային փորձարկման մասին։ Այն միևնույն ժամանակ արհեստածին երկրաշարժ էր առաջ քաշել, որի ուժգնությունը գնահատվել էր 5,3 մագնիտուդ, իսկ պայթյունի հզորությունը՝ 10 կիլոտոննա։
ՄԱԿ ԱԽ-ն այսօր արտակարգ նիստ է անցկացնելու այդ կապակցությամբ։