Իսպանիայում գնացքը դուրս է եկել գծերից. կա 4 զոհ
Իսպանիայում գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիսում՝ Գալիցիայում՝ Պորտուգալիայի հետ սահմանի մոտ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գնացքը, որի մեջ մոտ 65 ուղևոր է եղել, գծերից դուրս է եկել կայարանում։
Ոււղևորների մի մասին հաջողվել է դուրս գալ գնացքի վագոններից: Վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: