211652_close_icon
views-count2715 դիտում article-date 18:39 09-09-2016

Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկը կարգադրել է պատրաստվել միանալու Ռուսաստանին

Մերձդնեստրի Մոլդովական չճանաչված հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրաման է արձակել նախապատրաստվել Ռուսաստանին միանալուն: Փաստաթուղթը հրապարակված է Մերձդնեստրի ղեկավարի կայքում: Իր հերթին՝ Մոլդովայի կառավարությանը կից Վերաինտեգրման բյուրոն Շևչուկի հրամանագիրը համարել է «անվավեր և վրդովվեցուցիչ»: Մոլդովացի պաշտոնյաների խոսքով` Շևչուկի նախաձեռնությունը խաթարում է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման ջանքերը: Հիշեցնենք, որ 2006թ սեպտեմբերին Մերձդնեստրում կայացավ հանրաքվե, որի ընթացքում ընտրողների մեծ մասը քվեարկեց անկախության օգտին:

Նմանատիպ նյութեր