Սարատովի մարզում կամրջի փլուզման հետևանքով գնացքի վագոններ են ընկել գետը
ՌԴ Սարատովի մարզի Պետրովսկի շրջանում Բերյոզովկա գետով անցնող կամրջի փլուզման հետևանքով 16 վագոններով ընթացող բեռնատար գնացքի 6 վագոն դուրս է եկել գծերից: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Վագոններից 2-ը ընկել են գետը:
Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Վթարի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: