Խոսեպ Գվարդիոլա. Ես դեմ չէի լինի դերբիից հետո Մոուրինյոյի հետ գինի խմել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե պատրաստ է արդյոք մանչեսթերյան խաղից հետո գինի խմել իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Եթե Մոուրինյոն ինձ հրավիրի, ապա կհամաձայնվեմ: Բազմիցս եմ ասել, որ մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան: Միշտ ձգտում եմ իմ գործընկերներից, մրցակիցներին սովորել: Ես նաև Մոուրինյոյից եմ սովորել, երբ նա Բոբի Ռոբսոնի օգնականն էր:
Մեր վերջին հանդիպումը Մադրիդում, երբ ես աշխատում էի «Բարսելոնայում», այնքան էլ հարթ չանցավ:Սակայն մենք 2-3 շաբաթ առաջ հանդիպել ենք պրեմիեր-լիգայի մարզիչների հավաքին և մի թեթև զրուցել ենք: Ամեն ինչ նորմալ էր: Մեր հակամարտությունը հիմնականում լրատվական դաշտում է ուռճացվում», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին: