Բրազիլիայում սելֆի անող դեռահասները խոշոր ավտովթարի պատճառ են դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի ավտոճանապարհներից մեկում սելֆի անող դեռահասները խոշոր ավտովթարի պատճառ են դարձել:
Նրանք դուրս են եկել ավտոճանապարհի մեջտեղի հատվածն ու խոչընդոտել բեռնատարի երթևեկությունը:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քիչ է մնացել վրաերթի ենթարկի երկրորդ դեռահասին, ով մայթին տեսանկարում էր այդ ամենը:
Ներկայացնում ենք տեսանյութը: