Տեղի է ունեցել Քլինթոն-Թրամփ բանավեճի երկրորդ փուլը
ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահի երկու հիմնական թեկնածուներ, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի ու հանրապետական Դոնալդ Թրամփի միջև երկրորդ հեռուստաբանավեճը։
Ինչպես հայտնում է BBC-ն, Վաշինգտնոի Սենթ Լուիս համալսարանում բանավեճը սկսվել է 2005 թվականի սկանդալային տեսագրությունից, որում Թրամփը պարծեցել է կանանց հետ վարվելու իր «ոճով»։ Հանրապետական թեկնածուն հայտարարել է, որ լրագրողներն իրեն ճիշտ չեն հասկացել և ինքը կատակել է։
Քլինթոնն էլ պատասխանել է, որ Թրամփն առաջին թեկնածուն է, ով արդեն իսկ կասկած է հարուցում, թե արդյո՞ք պատշաճ կերպով կարող է դրսևորել իրեն նախագահի պաշտոնում։ Նա հիշեցրել է իր մրցակցին վերջինիս թուլությունն ու սեքսիզմը կանանց հանդեպ և որ նա ունակ է վիրավորել յուրաքանչյուրին։
Թրամփն էլ, իր հերթին, պատասխանել է, որ Հիլարի Քլինթոնի ամուսինը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը իր պաշտոնավարման ընթացքում էլ ավելի վատ բաներ է արել։ Քլինթոնը, սակայն, շեղել է թեման՝ հրաժարվելով մեկնաբանել իր ամուսնու արարքները։
Հիշեցնենք, որ ՄԱՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 9-ին։