Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes-ն ու ոստիկանական Chevrolet-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 30 DD 309 համարանիշի և Chevrolet մակնիշի 444 II 01 համարանշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Վթարի մեղավորը, ըստ տեղեկությունների, Mercedes-ի վարորդն է։
Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Chevrolet-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի