Շղթայական ավտովթար Երևանի N1 ՃՈ քննական բաժնի դիմաց. բախվել են Volkswagen-ը, Mercedes-ն ու Ford Transit-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ Ճանապարհային ոստիկանության N1 քննական բաժնի դիմաց բախվել են Volkswagen մակնիշի 13 ԼՕ 433 համարանիշի, Mercedes մակնիշի 34 AL 090 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 AL 098 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սական Mercedes-ի վարորդը դեմքի մասում ստացել է վնասվածքներ, բայց հրաժարվում է բժշկական օգնությունից։
Այս պահին ՃՈ աշխատակիցները սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի