Չինաստանում 4 բնակելի տներ են փլվել. կան զոհեր ու վիրավորներ
Չինաստանի հարավային Վենչժոու քաղաքում միանգամից 4 բնակելի տներ են փլուզվել։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
BBC-ի փոխանցմամբ՝ փլատակներից դուրս է բերվել 4 դի, ևս 5 հոգու փրկարարները կենդանի են դուրս բերել։
Իր հերթին, Xinhua գործակալությունը տեղեկացրել է, որ կա առնվազն 8 զոհ։ Սակայն չի հաղորդվում անհայտ կորածների թվի մասին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլատակների տակ կարող է մոտ 20 մարդ գտնվել։ Դեռևս պարզ չէ փլուզումների պատճառը։