Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում
ՀՀ Նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
[b]
Երևանի քաղաքապետարան[/b]