Հարսանիք մեկնող մոր և դստեր մահվան պատճառ դարձած ЗИЛ-ի կասկածյալ վարորդը կալանավորվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Արշակ Կիրակոսյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի 35-ամյա Արսեն Պողոսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Պողոսյանը վերցվել է երկամյսա կալանքի, ով կասկածվում է հոկտեմբերի 1-ին Երևան-Արմավիր ավտոճանապահի ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով Lexus-ի ուղևորներ՝ մայր ու դուստր տեղում մահացել էին:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/02/97223/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Արշակ Կիրակոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արսեն Պողոսյանը:
Քննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նախաքննության ընթացքում պարզվել էր, որ հոկտեմբերի 1-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ЗИЛ մակնիշի ավտոմեքենան վարել էր Ա. Պողոսյանը, ով կասկածվում է չթույլատրելի հատվածում շրջադարձ կատարելու և Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 19-ամյա Լևոն Սարգսյանի նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, ինչի ժամանակ Լ. Սարգսյանը բախվել էր Ա. Պողոսյանի ЗИЛ-ին:
Պարզվել էր՝ մահացածներն են. Լ. Սարգսյանի մայրը, նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Օֆիկ Ջանոյանը և քույրը՝ 22-ամյա Տաթևիկ Սարգսյանը: Վերջիներս տեղում մահացել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Լ. Սագսյանը սովորում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կարգադրությամբ քննիչ Ա. Կիրակոսյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ ավտոտեխնիկական, մանրաթելային հետքաբանական և ալյլն: