Ռուսաստանը Թուրքիային զեղչով գազ կմատակարարի. «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիր է կնքվել
Ռուսաստանն ու Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանից դեպի Թուրքիա Սև ծովով անցնող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Համաձայնագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ ստորագրել են երկու երկների Էներգետիկայի նախարարները:
Ռուսական «Գազպրոմ»-ին հանձնարարվել է մշակել Թուրքիայի համար գազի զեղչի չափը,- հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Թուրքական հոսք» գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ.-ի վերջին: