211652_close_icon
views-count2618 դիտում article-date 09:11 11-11-2016

2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն Է ցուցաբերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անհավանական բացահայտում է կատարել։ Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել։ Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը կազմել է մոտ 50 մլն դոլար։ Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել է կաուչուկ, պլաստմասսա, ռետին և նմանատիպ այլ իրեր։ Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն է, որ հայրենի պետական կառույցները՝ ի դեմս կառավարության և ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում։ ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաև փոխադարձ օգնություն չի եղել»։ Ստեղծված հակասության մեջ այդպես էլ անհայտ է մնում իրականությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր