«Ժառանգություն»-ը ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ է սկսել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց սկսել, որում ընդգրկված չեն լինի «Հայկական Վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն։
Այս գործընթացի շուրջ արդեն իսկ բանակցություններ են սկսվել։ Ֆինանսների բացակայությունից բացի, «Ժառանգություն»-ը ասոցացվում է «Սասնա ծռերի» գործողությունները սատարելու և աջակցելու հետ, որը մերժում է ընտրություններով այս պահին որևէ բան փոխելու հնարավորությունը։ Հետևաբար «Ժառանգության» այս նախաձեռնությունը կարող է մյուս ուժերի մոտ գլխացավանք առաջացնել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]