Վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն առանձնացնում է տնտեսական առաջարկները, որոնք կարող են օգտակար լինել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն առանձնացնում է այն քաղաքական գործիչների ներկայացրած տնտեսական առաջարկները, որ կարող են օգտակար լինել այս կառավարության գործունեության համար։ Դրանք խորհրդականը քննարկում է նաև վարչապետի հետ։
Ասում են նաև, թե այս հարցում բավականին ակտիվ են որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք արդեն հանդիպել են Գագիկ Մարտիրոսյանի հետ և իրենց տնտեսական փաթեթը փոխանցել կառավարությանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]