211652_close_icon
views-count2707 դիտում article-date 10:43 11-11-2016

Ինչո՞ւ Ջավադյանը չպաշտպանեց բանկերի շահերը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՊԵԿ-ը փորձում է «քնից» արթնացնել բանկ-տնտեսավարող հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ տնտեսություն և բանկեր հարաբերությունը խիստ փոխկապակցված է, գաղտնիք չէ նաև այն, որ վերջերս գործարարներն այնքան էլ հաճախ չեն դիմում բանկերին՝ վարկեր վերցնելու համար։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԲ-ի նախագահին փոխանցեց օրինապահ հարկատուներին բանկային արտոնյալ պայմաններ հատկացնելու ՊԵԿ-ի առաջարկը։ Ինչպես և սպասվում էր, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը պատրաստակամորեն համաձայնեց։ Եթե նկատենք, որ վերջին շրջանում լայնորեն շրջանառվում են Արթուր Ջավադյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները, ապա կարելի է հասկանալ, թե ինչու առաջին անգամ ԿԲ-ի ղեկավարը չպաշտպանեց առևտրային բանկերի շահերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր