Ելիսեյան պալատ է ուղարկվել նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի բանաձևը
Ֆրանսիայի խորհրդարանի 79 անդամների կողմից ստորագրվել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին պաշտոնազրկելու մասին բանաձևը և ուղարկվել այն Ելիսեյան պալատ՝ գործադիր մարմնին։
Ինչպես հաղորդում է Le Monde-ն, փաստաթուղթը Ելիսեյան պալատին է հանձնել Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնեն։
Հանրապետականների խոսքով՝ նախաձեռնությունը իրականացվում է պետական գաղտնիքների պահպանման հարցում Օլանդի կողմից թույլ տրված բազմաթիվ սխալների հիման վրա։
Ավելի վաղ Cevipof վերլուծական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները ցույց էին տվել, որ Ֆրանսիայի քաղաքացիների միայն 4%-ն է գոհ Օլանդի վարած քաղաքականությունից։