211652_close_icon
views-count9619 դիտում article-date 15:36 11-11-2016

Մեկնած օպերատիվ խումբը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի հարևանությամբ զենք-զինամթերք հայտնաբերեց

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ օդանավակայանի հին մասնաշենքի ավտոկանգառի տարածքում զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, 2 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր