Ուկրաինան կարող է դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին
Ուկրաինայի Ռադա է ներկայացվել նախագիծ, համաձայն որի նախարարների կաբինետը պետք է որոշում կայացնի Անկախ Պետությունների Համագործակցությունում դադարեցնի իր անդամակցությունը։ Այդ մասին հաղորդել է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը։
Պատգամավորները նաև առաջարկել են դադարեցնել Մինսկում ԱՊՀ-ի Ուկրիանայի մշտական ներկայացուցչության գործունեությունը, չեղարկել «ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական աժողովին Ուկրաինայի Ռադայի միանալու մասին» համաձայնագրի կանոնադրությունը և այսուհետ չուղարկել ուկրաինացի ներկայացուցիչներին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողով։