ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականությամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն այսօր Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցում մտահոգություն է հայտնել հայերի նկատմամբ ոտնձգությունների առնչությամբ:
Մասնավորապես, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և խտրականության դրսևորման, ինչպես նաև տեղի հայերի՝ սեփական հայկական ինքնությունը թաքցնելու փաստերի առնչությամբ:
Միաժամանակ, մտահոգություն է հայտնվում այն փաստերի առնչությամբ, որ հայկական ազգանուն ունեցող անձանց՝ անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան:
Այս ամենը հիմք ընդունելով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղի հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունները կանխելու ուղղությամբ: Բացի այդ, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքն Ադրբեջան:
Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել Ադբեջանում խոսքի ազատության սահմանափակման և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների կապակցությամբ: