Իրանը կտրուկ ավելացրել է իր ռազմական ծախսերը
2017 թվականին Իրանի պաշտպանության բյուջեն միանգամից 39%-ով կավելանա և կհասնի 10.3 մլրդ դոլարի։ Այսպիսով, գործող նախագահ Հասան Ռուհանիի ղեկավարման 3 տարիների ընթացքում Իրանի պաշտպանության ծախսերն ավելացել են ընդհանուր հաշվով, 80%-ով, հաղորդում է Anadolu-ն։
Մասնավորապես, Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսի համար հատկացվող գումարը հասել է մինչև 6.9 մլրդ դոլարի։
2013 թվականին, երբ Ռուհանին իշխանության գլուխ եկավ, կորպուսին տարեկան հատկացվում էր 3.3 մլրդ դոլար, 2014 թ-ին գումարի չափը կազմեց 5 մլրդ, իսկ 2015 թ-ին՝ 6,1 մլրդ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսը էլիտար ռազմաքաղաքական կազմավորում է, որը ստեղծվել է 1979 թվականին, իսլամական հեղափոխական հանձնաժողովների ռազմականացված ջոկատներից։ Նրա ղկավարը համարվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին։ Պշտոնապես համարվում է Իրանի Զինված ուժերի մաս։ Բաղկացած է ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային և աշխարհազորային ուժերից։