211652_close_icon
views-count3155 դիտում article-date 10:27 12-12-2016

Նավթի համաշխարհային գները բարձրացել են նրա արդյունահանման կրճատման շուրջ համաձայնության ֆոնին

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների բարձրացում է արձանագրվել OPEC-ի (նավթ արտահանող երկրների կզմակերպություն) կողմից նավթի արդյունահանման ծավալները կրճատելու շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ են վկայում առևտրի տվյալները։ Այսպես, այսօր առավոտյան Brent նավթի փետրվարյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 4,22%-ով և 1 բարելի դիմաց կազմել 56.59 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 4,72 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 53.93 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր